Թուրքիայի վարչապետն անպատեհ է համարել Հռոմի պապի`Հայոց ցեղասպանության մասին հայտարարությունը
13.04.2015,
11:14
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն քննադատել է Հռոմի պապի` Հայոց ցեղասպանության մասին հայտարարությունը` անվանելով այն անպատեհ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի. /ԱՌԿԱ/. Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն քննադատել է Հռոմի պապի` Հայոց ցեղասպանության մասին հայտարարությունը` անվանելով այն անպատեհ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Կիրակի ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված պատարագի սկզբում Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտարարել է, որ XX դարում մարդկությունը վերապրել է երեք «մեծ չլսված ողբերգություն»` Հայոց ցեղասպանությունը, նացիզմն ու ստալինիզմը։ Նա հայերի, սիրիացի կաթոլիկների և ուղղափառների, ասորիների և հույների` նախորդ հարյուրամյակի սկզբում վերապրած տանջանքները բնութագրել է որպես «ХХ դարի առաջին ցեղասպանություն»։ Հռոմի պապի հայտարարությունից հետո Անկարայում Վատիկանի դեսպանին բացատրությունների համար հետ են կանչել Թուրքիայի ԱԳՆ։
«Անպատեհ է, երբ Պապն այս ողբերգությանը միակողմանի գնահատական է տալիս։ Կրոնական առաջնորդները պետք է միջավայր ստեղծեն խաղաղության և մարդկանց միասնության համար, այլ ոչ թե թշնամանք և առճակատում բորբոքեն», –Անկարայում լրագրողներին է ասել Դավութօղլուն։
Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերին զանգվածաբար սպանելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։
Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, իսկ հայ-թուրքական սահմանը պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ փակ է 1993 թվականից:–0–