Рейтинг@Mail.ru
USD
377.18
EUR
434.13
RUB
4.6285
GEL
139.84
2026 թ. մարտի 27, ուրբաթ
եղանակը
Երևանում
+7

Ուկրաինան անհատական և հատվածային պատժամիջոցներ է պատրաստում Ռուսաստանի դեմ

23.07.2014, 16:23
Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հանձնարարել է նախապատրաստել այն ռուս քաղաքացիների և ընկերությունների ցուցակը, որոնց նկատմամբ պատժամիջոցներ են սահմանվելու, հաղորդում է Փրայմը։
Ուկրաինան անհատական և հատվածային պատժամիջոցներ է պատրաստում Ռուսաստանի դեմ
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի. /ԱՌԿԱ/. Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հանձնարարել է նախապատրաստել այն ռուս քաղաքացիների և ընկերությունների ցուցակը, որոնց նկատմամբ պատժամիջոցներ են սահմանվելու, հաղորդում է Փրայմը։

«Հանձնարարում եմ <...> տասն օրվա ընթացքում կառավարության քննարկմանը ներկայացնել Ռուսաստանի Դաշնության այն իրավաբանական և ֆիզիկական անձանց դեմ անհատական և հատվածային պատժամիջոցների ցուցակը, ովքեր օժանդակում և ֆինանսավորում են ահաբեկչությունն Ուկրաինայում և ոտնձգություն են կատարում Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և անկախությանը»,– ՌԻԱ Նովոստին մեջբերում է Յացենյուկի հայտարարությունը։ -0-