ՀՀ ՊՆ վարչական համալիրում ուսումնական տագնապ է հայտարարվել
10.03.2014,
19:48
Զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն մարտի 10-ին` վաղ առավոտյան ՀՀ ՊՆ վարչական համալիրում ուսումնական տագնապ է հայտարարվել, որի շրջանակում պաշտպանության նախարարության և ԶՈՒ գլխավոր շտաբի կենտրոնական ապարատի անձնակազմը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի. /ԱՌԿԱ/. Զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն մարտի 10-ին` վաղ առավոտյան ՀՀ ՊՆ վարչական համալիրում ուսումնական տագնապ է հայտարարվել, որի շրջանակում պաշտպանության նախարարության և ԶՈՒ գլխավոր շտաբի կենտրոնական ապարատի անձնակազմը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Ուսումնական տագնապի նպատակն է եղել ստուգել ՀՀ ՊՆ, ԶՈՒ, ԶՈՒ ԳՇ վարչությունների և առանձին բաժինների զինծառայողների ու քաղաքացիական հատուկ ծառայողների մարտական պատրաստականությունը, պատերազմական գործողությունների վերսկսման դեպքում անձնակազմի մասնագիտական գիտելիքների իմացության և դրանք ըստ անհրաժեշտության կիրառելու աստիճանը:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կարևորել է նմանաբնույթ միջոցառումների դերը և ընդգծել, որ մարտական պատրաստականությունը ծառայության կարևորագույն բաղադրիչներից է:
Հաղորդագրությունում նշվում է, որ երկուշաբթի ուսումնական տագնապ է տրվել նաև զինված ուժերի մի շարք ստորաբաժանումներում: -0-