Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 25, կիրակի
եղանակը
Երևանում
+17

Վարչապետի փոփոխությունը Հայաստանի տնտեսությունում ոչինչ չի փոխի, անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ. տնտեսագետ

04.04.2014, 15:13
Վարչապետի փոփոխությունը հիմնականում ոչինչ չի փոխի Հայաստանի տնտեսությունում, իշխանական կառույցներում անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ, կարծում է Հայաստանի Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Բագրատ Ասատրյանը։
Վարչապետի փոփոխությունը Հայաստանի տնտեսությունում ոչինչ չի փոխի, անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ. տնտեսագետ
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի. /ԱՌԿԱ/. Վարչապետի փոփոխությունը հիմնականում ոչինչ չի փոխի Հայաստանի տնտեսությունում, իշխանական կառույցներում անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ, կարծում է Հայաստանի Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Բագրատ Ասատրյանը։

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հինգշաբթի հրաժարական է ներկայացրել։ Facebook սոցցանցի հանրագրում վարչապետը հրաժարականի իր որոշումն անվանել է հասունացած և խորապես գիտակցված։

«Ես այդ հրաժարականի նկատմամբ անտարբեր եմ։ Վերջին տարիներին բազմաթիվ հնչեղ ձախողումներ են եղել, որոնց հետևանքով կառավարությունը պետք է հրաժարական տար։ Խնդիրը վարչապետը չէ, խնդիրը քաղաքական համակարգը, իշխող քաղաքական ուժն է։ Այս համակարգում գործնականորեն հնարավոր չէ ոչինչ փոխել»,– ուրբաթ մամուլի ասուլիսում ասաց Ասատրյանը։

Խոսելով վարչապետի հրաժարականի հնարավոր պատճառների մասին` ԿԲ նախկին ղեկավարն ընդգծեց, որ մի կողմից իշխանությունները մտավախություն ունեն, որ ոչ կոալիցիոն խորհրդարանական չորս ուժերը կմիավորվեն, իսկ մյուս կողմից` կառավարության ղեկավարի հրաժարականը հասարակության ուշադրությունը երկրում ստեղծված տնտեսական ծանր վիճակից ուշադրությունը շեղելու փորձ է։

Ըստ նրա, կառավարության գործունեության ձախողման ամենավառ օրինակներն են 2009 թվականին տնտեսության 15–տոկոսանոց անկումը` խոստացված 10–տոկոսանոց աճի փոխարեն, ինչպես նաև Հայաստանի քաղաքական վեկտորի արմատական փոփոխությունը 2013 թվականի սեպտեմբերի 3–ին։
Հայաստանը 2013 թվականի սեպտեմբերի 3–ին կայացած բանակցությունից հետո հայտարարվել է, որ Հայաստանը մտադիր է միանալ Մաքսային միությանը և հետագայում մասնակցել Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացին։ Մաքսային միությանը Հայաստանի միացման «ճանապարհային քարտեզը» ստորագրվել է դեկտեմբերի 24–ին Մոսկվայում, Եվրասիական ինտեգրացիոն միության նիստում։ ՀՀ կառավարությունը փետրվարի 3–ին հրապարակել է ՄՄ–ին Հայաստանի միանալու «ճանապարհային քարտեզը» հայերեն լեզվով։ Փաստաթուղթը բաղկացած է 249 էջից և ներառում է 262 միջոցառում։
«Կառավարությունը տարիներ շարունակ հայտարարում էր, որ եվրոպական ուղղություն ունի, և մի օր հանկարծ պարզվում է, որ դա բոլորովին այդպես չէ, և երկիրը կգնա արմատապես այլ ճանապարհով։ Այդպիսի կառավարությունը պետք է միանգամից հրաժարական տար»,– ընդգծեց նա։

Ասատրյանի խոսքով, Հայաստանում, ըստ էության, չկա որևէ քաղաքական ուժ, որն իր վրա պատասխանատվություն կվերցնի երկրի իրավիճակի համար։

Հայկական խորհրդարանի նախկին պատգամավոր, տնտեսագիտական գիտությունների դոկտոր Վարդան Բոստանջյանն իր հերթին նշեց, որ Տիգրան Սարգսյանը պետք է շատ ավելի վաղ հեռանար։

«Ես հակված եմ կարծելու, որ նա (Սարգսյանը) մտադիր էր ավելի վաղ հեռանալ, պարզապես նրան թույլ չէին տալիս, քանի որ իշխանություններին ձեռնտու էր այն իրավիճակը, երբ հասարակության մեծ մասը երկրի բոլոր խնդիրները կապում է այդ ֆիզիկական անձի հետ»,– ասաց Բոստանջյանը։

Տնտեսագետն ընդգծեց նաև, որ անհրաժեշտ է զերծ մնալ կուսակցական շահերից և «ճիշտ» վարչապետ նշանակել, որ «ինչ–որ մեկի դրածոն» չլինի։ -0-