ՀՀ վարչապետը պետք է ոչ թե քաղաքական ուժերի, այլ հայ ժողովրդի շահերին ծառայի. փորձագետ

ՀՀ վարչապետը պետք է ոչ թե քաղաքական ուժերի, այլ հայ ժողովրդի շահերին ծառայի. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի./ԱՌԿԱ/. Հայաստանի ապագա վարչապետը պետք է ոչ թե այս կամ այն քաղաքական ուժերի, այլ հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության շահերին ծառայի, երեքշաբթի լրագրողներին ասաց Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը։

Ապրիլի 3–ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Նույն օրը կառավարության հրաժարականն ընդունվել է հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի կողմից, ով հանձնարարել է նախարարներին շարունակել իրենց պարտավորությունների կատարումը մինչև նոր կաբինետի ձևավորումը։

Սաֆարյանի խոսքով` եթե ապագա վարչապետի գործողություններն ուղղված լինեն տնտեսության զարգացմանը, նրան կաջակցեն և իշխանամետ, և ընդդիմադիր քաղաքական ուժերը։

«Իսկ եթե վարչապետը պաշտպանի առանձին քաղաքական ուժի կամ կլանի շահերը, ապա դժգոհություն, այսպես թե այնպես, կառաջանա», – ավելացրեց նա։

Համեմատության համար Սաֆարյանը բերեց Ռուսաստանի օրինակը, որտեղ կառավարությունը քաղաքականացված չէ և բաղկացած է պրոֆեսիոնալներից։ «Նման կառավարություն պետք է լինի նաև Հայաստանում», – ավելացրեց նա։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

17:10 08.04.2014




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×