Յանուկովիչն ուկրաինացիներին հղած իր ուղերձում կոչ է արել հանրաքվե անցկացնել ընտրությունների փոխարեն
28.03.2014,
14:34
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչն ուկրաինացի ժողովրդին հղած իր ուղերձում կոչ է արել երկրի մարզերին հանրաքվե անցկացնել հրատապ արտահերթ ընտրությունների փոխարեն, որոնք Ռադան նշանակել է մայիսի 25–ին։

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի. /ԱՌԿԱ/. Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչն ուկրաինացի ժողովրդին հղած իր ուղերձում կոչ է արել երկրի մարզերին հանրաքվե անցկացնել հրատապ արտահերթ ընտրությունների փոխարեն, որոնք Ռադան նշանակել է մայիսի 25–ին։
«Միայն համաուկրաինական հանրաքվեն, ոչ թե հրատապ արտահերթ ընտրությունները կարող են զգալիորեն կայունացնել քաղաքական իրավիճակը և պահպանել ուկրաինացի ժողովրդի ինքնիշխանությունն ու ամբողջականությունը»,– ասել է Յանուկովիչն իր ուղերձում, որը մեջբերել է «Ռոսիա 24»–ը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Ուկրաինայում փետրվարի 22–ին պետական հեղաշրջման հատկանիշներով իշխանափոխություն է կատարվել։ Գերագույն Ռադան պաշտոնանկ է արել Վիկտոր Յանուկովիչին, փոխել է Սահմանադրությունը և ընտրություններ է նշանակել մայիսի 25–ին։ Յանուկովիչը հայտարարել է, որ ստիպված է եղել հեռանալ Ուկրաինայից ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքի պատճառով և մնում է օրինական ճանապարհով ընտրված նախագահը։ Մոսկվան կարծում է, որ Ուկրաինայի Գերագույն ռադայի որոշումների լեգիտիմությունը կասկածներ է հարուցում։
Ղրիմում մարտի 16–ին ինքնավարության կարգավիճակը որոշելու համար հանրաքվե էր կազմակերպվել։ Պաշտոնական տվյալներով, ընտրողների ավելի քան 96 տոկոսը կողմ է քվեարկել Ղրիմը Ռուսաստանի կազմում ընդգրկելուն։ Ռուսաստանի նախագահը մարտի 21–ին օրենք է ստորագրել Ռուսաստանի Դաշնությունում երկու նոր սուբյեկտների` Ղրիմի Հանրապետության և դաշնային նշանակության Սևաստոպոլ քաղաքի ձևավորման պայմանագրի վավերացման մասին։ -0-