ԵԱՀԿ համանախագահ երկրների ղեկավարների հայտարարությունը կարող է խթան հանդիսանալ բանակցային գործընթացում առաջընթացի համար. Նալբանդյան
18.06.2013,
20:00
Հայաստանում կոնյակագործության հիմնադրմանը նվիրված նոր նամականիշ է երեքշաբթի մարվել և շրջանառության մեջ է դրվել, հաղորդում է ազգային փոստային օպերատոր «Հայփոստ» ընկերության մամուլի ծառայությունը։
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի. /ԱՌԿԱ/. ԵԱՀԿ համանախագահ երկրների ղեկավարների` ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ հայտարարությունը կարող է խթան հանդիսանալ բանակցային գործընթացում առաջընթացի համար, կարծում է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։
«Էնիսկիլենում համանախագահ երկրների ղեկավարների ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ հայտարարությունը կարող է խթան հանդիսանալ բանակցային գործընթացում առաջընթացի համար, եթե Ադրբեջանի ղեկավարությունը ճիշտ ընկալի եռանախագահ երկրների կողմից արված շեշտադրումները»,- Նալբանդյանի խոսքերը մեջբերեցին ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Նրա խոսքերով` Հայաստանը բարձր է գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի ղեկավարների շարունակական ջանքերը` ուղղված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը։ Հայաստանը՝ համանախագահ երկրների հետ միասնական և վճռական է հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը հասնելու նպատակով։
«Ինչպես և Միացյալ Նահանգները, Ռուսաստանը և Ֆրանսիան, մենք ևս ափսոսում ենք, որ համաձայնության ձեռքբերման փոխարեն, Բաքվի միակողմանի առավելություն կորզելու փորձերի պատճառով հնարավորություն չընձեռնվեց առաջընթաց արձանագրել 2011թ. հունիսին Կազանի, 2011թ. մարտին Սոչիի, 2010թ. հոկտեմբերին Աստրախանի, 2010թ. հունիսին Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներին։ Հայաստանը կիսում է եռանախագահների մոտեցումը, որ անթույլատրելի է խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ շրջանակային պայմանավորվածության ձեռք բերման ձգձգումը»,- նշել է Նալբանդյանը։
ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ ինչպես և եռանախագահները, Հայաստանը շարունակում է վստահ լինել, որ վերջին չորս տարիների ընթացքում եռանախագահ երկրների ղեկավարների համատեղ հայտարարություններում ամրագրված դրույթները կարող են հիմք հանդիսանալ հիմնախնդրի արդար և տևական խաղաղ կարգավորման համար և, որ այդ դրույթները պետք է դիտարկվեն որպես մեկ ամբողջություն, և դրանցից որևիցե մեկին մյուսի նկատմամբ գերակայություն տալու փորձերն անհնարին կդարձնեն հիմնախնդրի կարգավորումը:
«Միանգամայն համաձայն ենք, որ ժողովուրդներին պետք է պատրաստել խաղաղության, այլ ոչ` պատերազմի։ Ցավոք, մինչ այսօր Ադրբեջանի ղեկավարությունը հակառակն է անում։ Մենք լիովին համամիտ ենք համանախագահ երկրների՝ Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների և Ռուսաստանի ղեկավարների հետ, որ ուժի կիրառումը չի կարող հանգեցնել հակամարտության կարգավորմանը և որ միայն բանակցությունների միջոցով կարելի է հասնել կայունության և խաղաղության հաստատմանը, ինչը նոր հնարավորություններ կբացի տարածաշրջանային համագործակցության և զարգացման համար»,- ասել է ՀՀ ԱԳ նախարարը։
Նախարարն ավելացրել է նաև, որ ի տարբերություն Ադրբեջանի, որն առիթ կամ անառիթ հղում է անում միջազգային իրավունքի միայն մեկ սկզբունքին, Հայաստանը բազմիցս է արտահայտել և ի պատասխան Էնիսկիլենում նախագահներ Վլադիմիր Պուտինի, Բարաք Օբամայի և Ֆրանսուա Օլանդի կոչին, ևս մեկ անգամ վերահաստատում է իր հանձնառությունն առ միջազգային իրավունքի սկզբունքները, մասնավորապես՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման, և տարածքային ամբողջականության։
«Չնայած սադրիչ հռետորաբանությունից և գործողություններից զերծ մնալու վերաբերյալ միջազգային հանրության բազմաթիվ կոչերին` Ադրբեջանը շարունակում է իր ռազմատենչ հռետորաբանությունը և սադրանքներն Արցախի հետ շփման գծում և Հայաստանի հետ սահմանին, մարդասպանների հերոսացումն ու խաղաղության կոչ անողների հետապնդումները, այլատյացության, անհանդուրժողականության և թշնամանքի քարոզչությունը, ինչը հանգեցնում է տարածաշրջանում իրավիճակի սրմանը և լարվածության աճին»,- նշել է Նալբանդյանը։--0--