Рейтинг@Mail.ru
USD
365.87
EUR
416.43
RUB
4.6763
GEL
139.27
2026 թ. հուլիսի 26, կիրակի
եղանակը
Երևանում
+36

ԵՄ–ն 43 մլն եվրո է հատկացրել Հայաստանին Ասոցացման համաձայնագրի իրականացմանը նախապատրաստվելու համար

27.09.2012, 16:51
Հայաստան–ԵՄ Ասոցացման համաձայնագրի իրականացման նախապատրաստական աշխատանքների համար Հայաստանին 43.1 մլն եվրո հատկացնելու վերաբերյալ հինգշաբթի համաձայնագրեր են ստորագրել Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը և Եվրոպական միության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստան–ԵՄ Ասոցացման համաձայնագրի իրականացման նախապատրաստական աշխատանքների համար Հայաստանին 43.1 մլն եվրո հատկացնելու վերաբերյալ հինգշաբթի համաձայնագրեր են ստորագրել Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը և Եվրոպական միության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:

«Մենք ստորագրեցինք երկու համաձայանգիր, որոնց շրջանակներում նախատեսվում է 43.1 մլն եվրոյի լրացուցիչ միջոցներ հատկացնել, որոնք կուղղվեն ԵՄ–ի հետ քաղաքական ասոցացմանը և տնտեսական ինտեգրմանը հայկական ինստիտուտների նախապատրաստմանը»,– ասաց Ֆյուլեն հայ վարչապետի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Ըստ նրա` այսօր որևէ մեկը կասկած չունի, որ Եվրամիությունը պատրաստ է ամբողջովին սատարել Երևանին` եվրաինտեգրման ձգտելու հարցում, ինչը բխում է ինչպես Հայաստանի, այնպես էլ ԵՄ–ի շահերից։

«Մենք հիմա մեկնարկային լավ դիրքերում ենք։ Հայաստանում արդեն շատ աշխատանք է կատարվել, և մենք գնահատել ենք դա` 15 մլն եվրո հավելյալ միջոցներ տրամադրելով «Ավելի մեծ աջակցություն ավելի մեծ բարեփոխումների համար» սկզբունքի հիման վրա «Արևելյան գործընկերության» շրջանակներում»,– նշեց եվրահանձնակատարը։

Հայկական կառավարության ղեկավար Տիգրան Սարգսյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց ԵՄ–ին պետությանը ցուցաբերած օժանդակության համար բարեփոխումների իրականացման գործում և վստահություն հայտնեց, որ ստորագրված համաձայնագրերը նոր ազդակ կհաղորդեն Հայաստանի եվրաինտեգրման գործընթացին։

Նրա խոսքով, ակնհայտ է, որ Եվրամիության ֆինանսական և տեխնիկական օժանդակությունն էապես ընդլայնում է Հայաստանի կառավարության հնարավորությունները, մասնավորապես, ենթակառուցվածքների զարգացման, սանիտարական և ֆիտոսանիտարական չափանիշների կիրառման, հարկային և մաքսային օրենսդրության բարեփոխման համատեքստում։

«Այսօր այդ ոլորտներում ճեղքվածք կա մեր մտադրություններրի և հնարավորությունների միջև, և ԵՄ–ն օգնում է էապես կրճատել այդ ճեղքվածքը»,– ընդգծեց Սարգսյանը։

Հայաստանն ակտիվ մասնակցում է եվրաինտեգրման ոլորտի տարբեր ծրագրերի, մասնավորապես, ընդգրկված է «Արևելյան գործընկերություն» ծրագրում, որն ուղղված է ԵՄ–ի քաղաքական և տնտեսական մերձեցմանը մի շարք հետխորհրդային երկրների հետ։

Հայաստան-ԵՄ ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները մեկնարկել են 2010 թ.-ի հունիսի 19-ին Երևանում: Ապագա համաձայնագիրը կփոխարինի Գործընկերության և համագործակցության մասին գործող համաձայնագրին և նպատակ ունի խորացնել հարաբերությունները Հայաստանի և Եվրամիության միջև տարբեր ոլորտներում, մասնավորապես՝ արտաքին քաղաքականության, ժողովրդավարության, տնտեսական ինտեգրման, մարդկանց տեղաշարժի, էներգետիկայի ոլորտներում:-0-