Рейтинг@Mail.ru
USD
368.01
EUR
428.44
RUB
5.1334
GEL
137.79
2026 թ. մայիսի 26, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+19

ԵՄ–ն չի պատրաստվում Հայաստանի հետ նախաստորագրել Ասոցացման և ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրերը

06.09.2013, 17:38
Եվրամիությունը չի պատրաստվում Հայաստանի հետ նախաստորագրել ոչ Ասոցացման և ոչ էլ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրերը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է Եվրամիության ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի խոսնակ Փիթեր Սթանոն։
ԵՄ–ն չի պատրաստվում Հայաստանի հետ նախաստորագրել Ասոցացման և ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրերը
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Եվրամիությունը չի պատրաստվում Հայաստանի հետ նախաստորագրել ոչ Ասոցացման և ոչ էլ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրերը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է Եվրամիության ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի խոսնակ Փիթեր Սթանոն։

Նա պարզաբանել է, որ այդ փաստաթղթերը համատեղելի չեն Մաքսային միությանը անդամակցության հետ, ինչը պատրաստվում է անել Հայաստանը:

Երեքշաբթի Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի բանակցություններից հետո հայտարարվել է, որ Հայաստանը միանալու է Մաքսային միությանը և հետագայում ներգրավվելու է Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացում։-0-