Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+3

ԵՄ–ն տրամադրված է Հայաստանի հետ համագործակցությանը` չնայած ՄՄ–ին միանալու երկրի ցանկությանը. Ֆյուլե

20.09.2013, 11:33
Եվրամիությունը նախկինի պես տրամադրված է զարգացնել համագործակցությունը Հայաստանի հետ, չնայած այն բանին, որ երկիրը հետաքրքրություն չի դրսևորում ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման նկատմամբ` նախընտրելով մասնակցել Մաքսային միությանը, տեղեկացրել է ԵՄ Ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:
ԵՄ–ն տրամադրված է Հայաստանի հետ համագործակցությանը` չնայած ՄՄ–ին միանալու երկրի ցանկությանը. Ֆյուլե
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Եվրամիությունը նախկինի պես տրամադրված է զարգացնել համագործակցությունը Հայաստանի հետ, չնայած այն բանին, որ երկիրը հետաքրքրություն չի դրսևորում ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման նկատմամբ` նախընտրելով մասնակցել Մաքսային միությանը, տեղեկացրել է ԵՄ Ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:

«Եվրահանձնաժողովը պատրաստ և տրամադրված է Հայաստանի հետ համագործակցության նոր ձևերի», – ասել է Ֆյուլեն ուրբաթ «Յալթայի եվրոպական ռազմավարություն» համաժողովի շրջանակներում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքերով` Հայաստանը մնում է «Արևելյան գործընկերություն» ծրագրի ակտիվ անդամ և շարունակում է ԵՄ ներկայացուցիչների առաջարկած բարեփոխումները, գրում է «ՌԻԱ Նովոստին»։

Սեպտեմբերի 3-ին Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի բանակցություններից հետո հայտարարվել է, որ Հայաստանը միանալու է Մաքսային միությանը և հետագայում ներգրավվելու է Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացում։
 
Ավելի վաղ նախատեսվում էր, որ Հայաստանը կնախաստորագրի ԵՄ–ի հետ Ասոցացման և ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրերը։ Սակայն եվրոպացի պաշտոնյաները հայտարարում են, որ տնտեսական ինտեգրման այդ երկու ձևաչափերն անհամատեղելի են։–0–