Երևանի Ավագանու ընտրությունների օրը ոստիկանությունում գործում է համակարգող խումբը և «թեժ գիծը»
05.05.2013,
11:10
Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում պատշաճ հասարակական կարգուկանոն հաստատելու, ընտրությունների անցկացման բնականոն ընթացքն ապահովելու նպատակով ՀՀ ոստիկանությունում ձևավորվել է համակարգող խումբ: Գործում է «1-02» բազմուղի ցանցը, նաև` (010)54-69-12 և (010)54-69-14 հեռախոսահամարները, հաղորդում է ոստիկանության մամուլի ծառայությունը։

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի. /ԱՌԿԱ/. Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում պատշաճ հասարակական կարգուկանոն հաստատելու, ընտրությունների անցկացման բնականոն ընթացքն ապահովելու նպատակով ՀՀ ոստիկանությունում ձևավորվել է համակարգող խումբ: Գործում է «1-02» բազմուղի ցանցը, նաև` (010)54-69-12 և (010)54-69-14 հեռախոսահամարները, հաղորդում է ոստիկանության մամուլի ծառայությունը։
Երևանի Ավագանու ընտրություններն անցկացվում են մայիսի 5–ին։ Քվեարկությունը կտևի մինչև ժամը 20.00–ը։ Ընտրացուցակներում ներառված է 816475 մարդ։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ ընտրությունների ընթացքում արձանագրված անօրինական գործողությունների մասին կարելի է ահազանգել նաև համակարգող խմբի անդամ, ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի ծառայության գծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Վալերի Օսիպյանին` 093-20-00-90 հեռախոսահամարով:
Ոստիկանությունը նախընտրական շտաբներին կոչ է անում ցանկացած իրավախախտման դեպքում ահազանգել նշված հեռախոսահամարներով կամ դիմել ծառայություն կատարող ոստիկաններին:
«Հավաստիացնում ենք, որ ոչ մի ահազանգ անպատասխան չի մնա, ցանկացած իրավախախտում կարժանանա համաչափ արձագանքի: Կարծում ենք՝ բոլորիս նպատակը իրավախախտումները հայտնաբերելն ու անցանկալի զարգացումները կանխելն է, ոչ թե օրինախախտումներից կասկածելի դիվիդենտներ շահելը»,– նշվում է հաղորդագրության մեջ։
Ոստիկանությունը կարևորում է զանգվածային լրատվության միջոցների հետ համագործակցությունը և ակնկալում նաև նրանց աջակցությունը:
Ոստիկանությունը ակնկալում ու խնդրում է բոլոր քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների, զանգվածային լրատվության միջոցների և օրինապահ քաղաքացիների աջակցությունը ընտրւթյունների ընթացքում կարգուկանոն պահպանելու գործում, «իսկ նրանք, ովքեր իրենց օրենքից վեր են դասում, կենթարկվեն պատասխանատվության՝ ի կատարումն նույն օրենքի պահանջի»։
Ընտրություններին մասնակցելու համար գրանցված են «Առաքելություն», «Բարգավաճ Հայաստան», «Հայ ազգային կոնգրես», «Օրինաց Երկիր», Հայաստանի հանրապետական կուսակցության, Դաշնակցության, ինչպես նաև «Բարև, Երևան» կուսակցական դաշինքի ցուցակները։
Ավագանու խորհուրդը բաղկացած է 65 անդամից, ովքեր ընտրվում են բացառապես կուսակցական ցուցակներով։ Եթե կուսակցությունը կամ կուսակցական դաշինքը հավաքում է ձայների ավելի քան 50 տոկոսը, կուսակցական ցուցակի առաջին համարն ավտոմատ կերպով դառնում է Երևանի քաղաքապետ։ Հակառակ դեպքում քաղաքապետին ընտրելու է Ավագանու ընտրված խորհուրդը։ Քաղաքապետի պաշտոնում թեկնածություն առաջադրելու իրավունքը պատկանում է Ավագանու խորհրդի մեջ մտնող խմբակցություններին։ Քաղաքապետն ընտրվում է Խորհրդի անդամների քվեարկությամբ։--0--