Рейтинг@Mail.ru
USD
377.67
EUR
448.14
RUB
4.9086
GEL
140.92
2026 թ. փետրվարի 17, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

Այսօր փակ կլինի Իսաբեկյան-Հովսեփյան խաչմերուկից մինչև Սաֆարյան փողոցի երթևեկությունը

21.11.2024, 13:14
Քաղաքապետրանը հորդորում է Նորքի բնակիչներին դեպի Կենտրոն վարչական շրջան երթևեկել այլընտրանքային փողոցներով
Այսօր փակ կլինի Իսաբեկյան-Հովսեփյան խաչմերուկից մինչև Սաֆարյան փողոցի երթևեկությունը

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված՝

նոյեմբերի 21-ին` ժամը 13:00-ից մինչև 24:00-ն, փակ է լինելու Իսաբեկյան փողոցի՝ Է. Իսաբեկյան փ. – Գ. Հովսեփյան փ. խաչմերուկից մինչև Է. Իսաբեկյան փ. – Ս. Սաֆարյան փ. խաչմերուկը եղած ճանապարհահատվածը:

«Հորդորում ենք վարորդներին աշխատանքի արդյունավետության ապահովման համար տրանսպորտային միջոցները չկայանել վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում

Նոր Նորք վարչական շրջանում բնակվող քաղաքացիներին առաջարկվում է դեպի Կենտրոն վարչական շրջան երթևեկել այլընտրանքային փողոցներով, իսկ Նորք-Մարաշ վարչական շրջանում բնակվող քաղաքացիներին՝ ներհամայնքային փողոցներով»,-նշված է հաղորդագրության մեջ։