Рейтинг@Mail.ru
USD
377.41
EUR
439.27
RUB
4.7901
GEL
137.62
2026 թ. մարտի 11, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-6

Առաջիկա օրերին ջերմաստիճանային ռեկորդ է սպավում Արարատյան դաշտում և Երևանում

03.06.2019, 12:19
Հունիսի 5-6-ին Արարատյան դաշտում և Երևանում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի +38․․․+39 աստիճանի։
Առաջիկա օրերին ջերմաստիճանային ռեկորդ է սպավում Արարատյան դաշտում և Երևանում

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի./ԱՌԿԱ/. Առաջիկա օրերին ջերմաստիճանային ռեկորդ է սպավում Արարատյան դաշտում և Երևանում։

Ինչպես Facebook–յան իր էջում նշել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը, հունիսի 5-6-ին Արարատյան դաշտում և Երևանում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի +38․․․+39 աստիճանի։

«Մեր ողջ օդերևութաբանական պատմության ընթացքում, հունիսի առաջին տասնօրյակում Արարատյան դաշտում և Երևանում նման ջերմաստիճան երբևիցե չի գրանցվել», – նշել է օդերևութաբանը։

Հայպետհիդրոմետի հաղորդմամբ, հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանը հունիսի 3–6–ն աստիճանաբար կբարձրանա 5–6 աստիճանով։ Միաժամանակ, հունիսի 3–7–ն առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ։

Երևանում կանխատեսվում է առանց տեղումների եղանակ։–0–