Рейтинг@Mail.ru
USD
368.15
EUR
421.97
RUB
5.0095
GEL
138.92
2026 թ. հունիսի 21, կիրակի
եղանակը
Երևանում
+23

Արցախում կորոնավիրուսով վարակվածի գյուղի բնակիչներն ամբողջությամբ ինքնամեկուսացվել են

08.04.2020, 12:55
Արցախում կորոնավիրուսով վարակվածի գյուղի բնակիչներն ամբողջությամբ ինքնամեկուսացվել են
Արցախում կորոնավիրուսով վարակվածի գյուղի բնակիչներն ամբողջությամբ ինքնամեկուսացվել են

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի․ /ԱՌԿԱ/․ Արցախում կորոնավիրուսով վարակվածի համագյուղացիներն ինքնամեկուսացվել են։ Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության մամուլի ծաայությունը։ 

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Քաշաթաղի շրջանի Միրիկ գյուղի բնակչի մոտ նոր կորոնավիրուսի հաստատման դեպքով պայմանավորված, նրա հետ հնարավոր շփում ունեցած քաղաքացիների թիվը 20-ն է (այս թիվը ներառում է նրա հետ շփված մարդկանց ընտանիքի անդամներին), սակայն գյուղի բնակիչներն, ապահովության նկատառումներից ելնելով, ամբողջությամբ ինքնամեկուսացված են:

Վարակված քաղաքացու առողջական վիճակը գնահատվում է կայուն, ներկա պահին անհանգստացնող բան չկա:  Ինքնամեկուսացված քաղաքացիների վերաբերյալ հաղորդում են, որ նրանցից որևէ մեկը վարակին հատուկ ախտանիշներ չունի, նրանց առողջական վիճակը շուրջօրյա վերահսկվում է բժիշկների կողմից: 

««Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոնի» ՊՈԱԿ-ի կողմից Միրիկ գյուղի բնակիչներին ախտահանիչ նյութեր և հիգենիայի պարագաներ է բաժանվել: Այս պահին բուժհաստատություններում Միրիկ գյուղի կամ մեկ այլ դեպքով մեկուսացված քաղաքացիներ չկան»,- ասվում է հաղորդագրության մեջ։-0-