Рейтинг@Mail.ru
USD
394.73
EUR
428.64
RUB
4.4768
GEL
142.25
2025 թ. մարտի 11, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+14

Armenian Airlines–ը նոյեմբերից գործարկում է Երևան –Դելի ուղիղ չվերթեր

09.09.2024, 15:15
Մոսկվայից դեպի Դելի տրանսֆերային թռիչքները՝ ուղևորներին հասանելի կլինեն նաև Երևանից՝ միջանկյալ, տարանցիկ չվերթով
Armenian Airlines–ը նոյեմբերից գործարկում է Երևան –Դելի ուղիղ չվերթեր

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ Նոյեմբերի 15-ից «Հայկական ավիաուղիներ»-ը սկսում է ուղիղ չվերթեր Հայաստանից դեպի Հնդկաստան։ Թռիչքները կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ հարմարավետ Airbus 321-200 ինքնաթիռով, որը նախատեսված է 220 ուղևորի համար, հայտնում են ավիաընկերությունից։

Armenian_Airlines_y_noyemberic - рис.1

*նշված է տվյալ օդանավակայանների տեղական ժամանակը

Մոսկվայից («Շերեմետևո» օդանավակայան) դեպի Դելի տրանսֆերային թռիչքները՝ ուղևորներին հասանելի կլինեն նաև Երևանից՝ միջանկյալ, տարանցիկ չվերթով։

Ընթացիկ չվացուցակը և տոմսերի ամրագրումները հասանելի են ավիաընկերության պաշտոնական կայքում, առցանց գործակալությունների կայքում և տոմսարկղերում:

«Հայկական Ավիաուղիները» հիմնադրվել է 2022 թվականի դեկտեմբերին և ներկայումս ուղիղ կանոնավոր չվերթեր է իրականացնում Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Բաթումի, Մոսկվա, Սոչի, Միներալնիե Վոդի, Ուֆա և Կազան