Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. հունիսի 16, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+14

Առողջապահության նախարարությունում և բժշկական կենտրոններից մեկում կատարվում են խուզարկություններ

16.04.2024, 14:53
ԱԱԾ–ն և Քննչական կոմիտեն խուզարկություններ են իրականացնում Առողջապահության նախարարությունում և բժշկական կենտրոններից մեկում
Առողջապահության նախարարությունում և բժշկական կենտրոններից մեկում կատարվում են խուզարկություններ

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ՀՀ քննչական կոմիտեի Պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթով ՀՀ Քննչական կոմիտեի քննիչների կողմից, ՀՀ ԱԱԾ աշխատակիցների օժանդակությամբ իրականացվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ, այդ թվում՝ ՀՀ առողջապահության նախարարությունում և բժշկական կենտրոններից մեկում կատարվում են խուզարկություններ:

Այս մասին «Լուրերին» տեղեկացրել են Քննչական կոմիտեից: 

Հետագայում, ըստ անհրաժեշտության, կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: