Рейтинг@Mail.ru
USD
378.86
EUR
449.33
RUB
4.9531
GEL
140.57
2026 թ. հունվարի 27, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-6

Ավանեսյան.կորոնավիրուսով հիվանդների համար մահճակալային ֆոնդը գրեթե ամբողջությամբ գործարկվել է

28.09.2021, 13:13
Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը բավականին լարված է, երկրում 20 բուժկենտրոններ ամբողջությամբ կամ մասամբ զբաղվում են COVID-19–ով հիվանդների բուժմամբ
Ավանեսյան.կորոնավիրուսով հիվանդների համար մահճակալային ֆոնդը գրեթե ամբողջությամբ գործարկվել է

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը բավականին լարված է, երկրում 20 բուժկենտրոններ ամբողջությամբ կամ մասամբ զբաղվում են COVID-19–ով հիվանդների բուժմամբ։ Այս մասին ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ զրույցում։

«Այս շաբաթվա ընթացքում Արշատատի բուժկենտրոնը, Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցը կսկսեն սպասարկել COVID-19–ով հիվանդներին։ Մահճակալները ռեզերվը գրեթե ամբողջությամբ մոբիլիզացված է, քանի որ, ցավոք, «դելտա» շտամի առանձնահատկությունների պատճառով առաջացել է հոսպիտալացման մեծ անհրաժեշտություն», – ասաց նա։

Ավանեսյանը հայտարարեց, որ այս պահին երկրում ավելի շատ են հիվանդության ծանր և չափազանց ծանր դեպքերը, քան վիրուսի նախկին ալիքների դեպքում։

«Ամեն յուրաքանչյուր ալիքի հետ այդ միտումը (հիվանդության ծանր դեպքերի աճը, խմբգր.) գրանցվում է ոչ միայն Հայաստանում, այլ նաև մյուս երկրներում», – նշեց նա։–0–