Рейтинг@Mail.ru
USD
368.63
EUR
431.78
RUB
5.0126
GEL
137.44
2026 թ. մայիսի 14, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+10

Երթևեկության փոփոխություն է նախատեսված Երևանի խաչմերուկներից մեկում (ՍԽԵՄԱ)

23.09.2022, 15:35
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով երթևեկության փոփոխություն է նախատեսված Երևանի խաչմերուկներից մեկում. ՍԽԵՄԱ
Երթևեկության փոփոխություն է նախատեսված Երևանի խաչմերուկներից մեկում (ՍԽԵՄԱ)
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Երթևեկության փոփոխություն է նախատեսված Երևանի խաչմերուկներից մեկում։

Ինչպես հաղորդում է Երևանի քաղաքապետարանը, մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ սեպտեմբերի 25-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Արտաշիսյան-Շիրակ փողոցների խաչմերուկում:

Նախկինում Շիրակի փողոցով դեպի Արտաշիսյան փողոց երթևեկելիս աջ եզրային գոտուց թույլատրվում էր երթևեկել միայն դեպի աջ, իսկ ձախ գոտուց՝ բոլոր ուղղություններով, փոփոխությունից հետո աջ եզրային գոտուց կթույլատրվի երթևեկել ուղիղ և աջ, ձախ գոտուց՝ միայն ուղիղ:–0–