Рейтинг@Mail.ru
USD
377.51
EUR
449.99
RUB
4.8812
GEL
140.49
2026 թ. փետրվարի 12, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+1

Հայաստան են ներթափանցելու ցուրտ օդային հոսանքներ. Սուրենյան

01.08.2019, 11:10
Օգոստոսի 2-3-ին հյուսիս-արևելքից Հայաստան են ներթափանցելու ցուրտ օդային հոսանքներ։
Հայաստան են ներթափանցելու ցուրտ օդային հոսանքներ. Սուրենյան

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի./ԱՌԿԱ/. ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը գրառում է կատարել Facebook–յան իր էջում` նշելով, որ օգոստոսի 2-3-ին հյուսիս-արևելքից Հայաստան են ներթափանցելու ցուրտ օդային հոսանքներ։

«Օգոստոսի 2-3-ին հյուսիս-արևելքից ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամաբ պայմանավորված օդի ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ցերեկային ժամերին կնվազի 8-10, իսկ հանրապետության մյուս մարզերում, այդ թվում և Երևանում 5-6 աստիճանով։ Առանձին շրջաններում հատկապես կեսօրից հետո սպասվում են նաև ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ»,  – նշել է օդերևութաբանը։–0–