Հայաստանում կորոնավիրուսային սահմանափակումների թուլացումներ են տեղի ունեցել. Ավանեսյանը մանրամասնում է
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի./ԱՌԿԱ/. Հայաստանում կորոնավիրուսային սահմանափակումների թուլացումներ են տեղի ունեցել։
Ինչպես նշեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր կայացած կառավարության նիստի ժամանակ, վերացվել է դպրոցներում, մանկապարտեզներում և այլ վայրերում միջոցառումների ժամանակ մեկուկես մետր հեռավորություն պահպանելու արգելքը և աշխատանքի վայրում յոթ օրը մեկ ՊՇՌ հետազոտության թեստ կամ պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը։
Նախարարի խոսքով, ՔԿՀ–ներում, Զինված ուժերում սահմանափակումների և արձակուրդ մեկնելիս և տեսակցությունների ժամանակ այլևս չի գործի թեստ հանձնելու կամ պատվաստման սերտիֆիկատը ներկայացնելու պահանջը։
Ավանեսյանն ավելացրեց, որ վերջին 14 օրվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսի ընդամենը 144 դեպք, ինչը, նախորդ նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 32 տոկոսով։ Վերջին ամսվա ընթացքում նկատվում է մահվան դեպքերի կտրուկ նվազում` 14 օրերի ընթացքում գրանցվել է ընդամենը 1 մահ։
«Հաշվիա ռնելով այս կայուն իրավիճակը և աշխարհում հիվանդության նվազման տեմպերը` որոշում է կայացվել հանել պետական սահմանին` ցամաքային և օդանավակայաններում տեղակայված անցման կետերով մուտք գործելիս ՊՇՌ արագ ախտորոշիչ թեստի հետազոտության սերտիֆիկատ և պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը։ Այսինքն, այս որոշմամբ, մայիսի 1–ից Հայաստան մուտք գործելիս որևէ պահանջ` կապված COVID–ի հետ այլևս չի գործի»,– ընդգծեց նախարարը։–0–