Рейтинг@Mail.ru
USD
382.52
EUR
442.73
RUB
4.7114
GEL
141.52
2025 թ. նոյեմբերի 12, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Կովկասի բնության հիմնադրամը Հայաստանին նոր դրամաշնորհ է տրամադրել`500 հազար եվրոյի չափով

10.07.2020, 19:29
Դրամաշնորհը հիմնականում կուղղվի «Դիլիջան» ազգային պարկ, «Արփի լիճ» ազգային պարկ, «Խոսրովի անտառ» պետական արգելոց և «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ների ֆինանսավորմանը
Կովկասի բնության հիմնադրամը Հայաստանին նոր դրամաշնորհ է տրամադրել`500 հազար եվրոյի չափով

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի./ԱՌԿԱ/. ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը և Կովկասի բնության հիմնադրամի գործադիր տնօրեն Ջորջ Ջակոմինին հեռակա կարգով նոր դրամաշնորհի պայմանագիր են ստորագրել, որը միտված է  նոր տիպի կորոնավիրուսի համավարակի պայմաններում Հայաստանին սատարելուն, հաղորդում է փոխվարչապետի գրասենյակը:

Համաձայն պայմանագրի՝ Կովկասի բնության հիմնադրամն, ի լրումն Հայաստանի պահպանվող տարածքներին տրվող օժանդակության, ՀՀ կառավարությանը կտրամադրի ևս կես միլիոն եվրոյի բյուջետային աջակցություն: Դրամաշնորհը հիմնականում կուղղվի «Դիլիջան» ազգային պարկ, «Արփի լիճ» ազգային պարկ, «Խոսրովի անտառ» պետական արգելոց և «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ների ֆինանսավորմանը:

Կովկասի բնության հիմնադրամը (CNF- Caucasus Nature Fund)  ավելի քան 10 տարի  Հայաստանում աջակցություն է  ցուցաբերում բնության հատուկ պահպանվող տարածքներին, համաֆինանսավորում պահպանվող տարածքների ընթացիկ ծախսերը: 10 տարվա ընթացքում հիմնադրամը ավելի քան  5 միլիոն եվրոյի աջակցություն է հատկացրել ՀՀ-ին: –0–