Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
+4

ՊԲ–ն կհամալրվի զինվորական արհեստավարժ ծառայության հարուստ փորձ ունեցող քաղաքացիներով. ԱՀ նախագահ (ՖՈՏՈ)

13.10.2020, 22:37
ՊԲ–ն կհամալրվի զինվորական արհեստավարժ ծառայության հարուստ փորձ ունեցող քաղաքացիներով. ԱՀ նախագահ (ՖՈՏՈ)
ՊԲ–ն կհամալրվի զինվորական արհեստավարժ ծառայության հարուստ փորձ ունեցող քաղաքացիներով. ԱՀ նախագահ (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այցել է Ասկերանի շրջկենտրոն։
 
Այս մասին նա հայտարարել է Facebook–յան իր էջում։

«Այսօր այցելել եմ Ասկերան շրջկենտրոն և շրջանային ղեկավարության հետ քննարկել պատերազմական գործողություններին աշխարհազորայինների մասնակցության հարցերը», – գրել է Հարությունյանը:

Շրջվարչակազմի ղեկավարը զեկուցեց, որ ժողովուրդն ունի պատասխանատվության բարձր գիտակցում, և կամավորական ջոկատների կազմավորման աշխատանքներն ընթանում են հավուր պատշաճի:

Հարությունյանը հայտնել է, որ Ասկերանի օրինակով Հանրապետության բոլոր շրջաններում այս պահին իրականացվում է աշխարհազորայիններից կազմված ջոկատների ստեղծման գործընթացը:

«Առաջիկա ժամերի և օրերի ընթացքում Պաշտպանության բանակը կհամալրվի պատերազմի և զինվորական արհեստավարժ ծառայության հարուստ փորձ ու գիտելիքներ ունեցող մեր քաղաքացիներով, որոնց մասնակցությունը, համոզված եմ, էականորեն նպաստելու է մարտի դաշտում իրականացվող մեր զորքերի գործողությունների արդյունավետության բարձրացմանը», – ընդգծել է նախարարը:–0–