Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+3

ՊՆ. ՌԴ-ից Հայաստան է ժամանել կորոնավիրուսի հետազոտություններ կատարելու շարժական լաբորատորիայով և ախտահանման համակարգով համալրված ԶՈՒ մասնագետների թիմը. ՖՈՏՈ

07.04.2020, 21:34
ՌԴ-ից Հայաստան է ժամանել կորոնավիրուսի հետազոտություններ կատարելու շարժական լաբորատորիայով և ախտահանման համակարգով համալրված ԶՈՒ մասնագետների թիմը. ՖՈՏՈ
ՊՆ. ՌԴ-ից Հայաստան է ժամանել կորոնավիրուսի հետազոտություններ կատարելու շարժական լաբորատորիայով և ախտահանման համակարգով համալրված ԶՈՒ մասնագետների թիմը. ՖՈՏՈ
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի./ԱՌԿԱ/. Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի երկկողմ փոխհամագործակցության շրջանակներում, ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարներ Դավիթ Տոնոյանի և Սերգեյ Շոյգուի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ նոր կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպմանն աջակցման, ինչպես նաև փորձն ու պրակտիկ գիտելիքները փոխանցելու նպատակով հենց նոր Հայաստանի Հանրապետություն է ժամանել ՌԴ զինված ուժերի մասնագետների թիմը, Facebook–յան իր էջում հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը:

«Այն համալրված է COVID-19 վարակի հետազոտություններ կատարելու հնարավորությամբ շարժական լաբորատորիայով և ախտահանման համակարգով։ Պաշտպանության նախարարության տրամադրության տակ այդ համակարգերը հնարավորություն կընձեռեն իրականացնել ՀՀ զինված ուժերի և ՀՀ-ում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի անձնակազմի հետազոտությունները», – նշել է Ստեփանյանը:

Թիրախային խմբերում իրականացվող հետազոտությունները մեծապես կնպաստեն կանխարգելիչ միջոցառումների կազմակերպմանն ու զգալիորեն կբարձրացնեն հակահամաճարակային միջոցառումների արդյունավետությունը:–0–