Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-6

ՌԴ դեսպանատունը վրդովված է «Սուրմալու»-ի ողբերգությանը մասնակից լինելու մեղադրանքների մասին լուրերի կապակցությամբ և նոտա է ուղղել ԱԳՆ-ին

17.08.2022, 11:54
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հայտարարություն է տարածել, որում վրդովմունք է արտահայտում «Սուրմալու»-ի ողբերգությանը ռուսական կառույցների մասնակցության մասին մեղադրանքների կապակցությամբ
ՌԴ դեսպանատունը վրդովված է «Սուրմալու»-ի ողբերգությանը մասնակից լինելու մեղադրանքների մասին լուրերի կապակցությամբ և նոտա է ուղղել ԱԳՆ-ին
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի./ԱՌԿԱ/. ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը չորեքշաբթի հայտարարություն է տարածել, որում վրդովմունք է արտահայտում «Սուրմալու»-ի ողբերգությանը ռուսական կառույցների մասնակցության մասին մեղադրանքների կապակցությամբ:

«ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացնում է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան Facebook-յան էջում հրապարակված հայտարարությունը.

«Վրդովված ենք տեղական լրատվական դաշտում շրջանառվող ցինիկ տեղեկություններով, որոնք պարունակում են ռուսական կառույցներին հասցեագրված սրբապիղծ և կեղծ մեղադրանքներ օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած ողբերգությանը մասնակից լինելուն:

Դիտարկում ենք դա որպես ուղղակի սադրանք նման զրպարտությունների հետևում կանգնած քաղաքական ուժերի կողմից, որն ուղղված է հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների խախտմանը: Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք քայլեր, որոնք ուղղված են նման անբարյացակամ դրսևորումների կանխմանը, ներառյալ՝ անհրաժեշտ հրապարակային մեկնաբանությունները:

Դեսպանատունը համապատասխան նոտան ուղղել է ՀՀ արտաքին գործերի նախարարությանը:

Նշենք, որ ռուսական կողմն՝ ի դեմս Հումանիտար արձագանքման ռուս-հայկական կենտրոնի, առաջին րոպեներից ներգրավված է ողբերգության հետևանքների վերացման աշխատանքներում»:-0-