Ryanair–ը մինչև ապրիլի 8–ը դադարեցնում է բոլոր չվերթերը Երևանից դեպի Իտալիա և հետադարձ

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի./ԱՌԿԱ/. Ryanair ընկերությունը դադարեցնում է բոլոր չվերթերը Երևանից դեպի Իտալիա և հետադարձ մինչև ապրիլի 8–ը՝ հետևելով Իտալիայի կառավարության երկիրը փակելու որոշմանը, նշվում է Rianair Armenia–ի Facebook-յան էջում:
Հիշեցնենք, որ այսօրվանից Իտալիայի ողջ տարածքում կարանտին է հայտարարված կորոնավիրուսի պատճառով։ Իտալիայի Նախարարների խորհրդի նախագահ Ջուզեպպե Կոնտեն հրամանագիր է ստորագրել, ըստ որի, երկրում կորոնավիրուսի տարածման հետ պայքարի նպատակով սահմանափակվում է երկրի ողջ տարածքում բնակչության տեղաշարժը: Մինչև ապրիլի 3-ը փակ կմնան նաև ուսումնական հաստատությունները: Վերջին տվյալներով Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 9 հազարը: Ապաքինվել է ավելի քան 700 մարդ, իսկ մահվան ելքով դեպքերը կազմում է 463:
«Բոլոր այն ուղևորները, որոնց վրա կազդի այս որոշումը, կտեղեկացվեն էլեկտորնային նամակով: Ուղևորները, որոնք կցանկանան վերադառնալ հայրենիք, կկարողանան անվճար փոխել իրենց տոմսը ավելի վաղ գործող չվերթով, որոնք կգործեն մինչև մարտի 13–ի կեսգիշեր: Այն ուղևորները, որոնց չվերթերը չի կատարվի, կարող են դիմել գնի ամբողջան վերադարձի համար կամ կարող են ստանալ գումարը կանխավճարի տեսքով իրենց հաշվի վրա, որը կկարողանան օգտագործել այլ Ryanairի չվերթերի տոմսեր գնելու համար 12 ամսվա ընթացքում», – նշել են ավիաընկերությունից:–0–