Рейтинг@Mail.ru
USD
379.08
EUR
443.26
RUB
4.9886
GEL
140.82
2026 թ. հունվարի 22, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-6

Սևանի թափանցիկությունը կտրուկ աճել է. նախարարություն

16.07.2019, 18:46
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը նշում է, որ Սևանա լճում ավարտված է ջրիմուռների աճման շրջանը:
Սևանի թափանցիկությունը կտրուկ աճել է. նախարարություն

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի./ԱՌԿԱ/. ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը նշում է, որ Սևանա լճում ավարտված է ջրիմուռների աճման շրջանը:

«Ներկայումս լճի թափանցիկությունը կտրուկ աճել է, հունիսի 30-ին դիտված միջին 2մ-ից հասնելով 6.5, որոշ տեղերում մինչև 9 մ-ի: Նշված ցուցանիշը 2018-19թ.թ.-ի արձանագրված ամենաբարձր ցուցանիշն է», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել էր, որ Սևանա լճի 11 տարբեր տարածքներից երեկ վերցված ջրի փորձանմուշների հետազոտությունը ցույց է տալիս, որ լճի ինքնամաքրման գործընթացը շարունակվում է: 11 տարածքներից 2-ում դեռ առկա են չնչին շեղումներ նորմայից, սակայն դրանք նույնպես առաջիկա օրերին կգան նորմայի սահմաններ։–0–