Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-2

Սյունիքի մարզպետի որդին ինքնակամ ներկայացել է ՔԿ

23.09.2021, 15:37
Սյունիքի մարզպետի որդին ինքնակամ ներկայացել է ՔԿ ու տեղափոխվել է «Արմավիր» ՔԿՀ
Սյունիքի մարզպետի որդին ինքնակամ ներկայացել է ՔԿ

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Սյունիքի մարզպետի որդին` Կարեն Պողոսյանը, ով գտնվում էր հետախուզման մեջ, ինքնակամ ներկայացել է ՔԿ ՀԿԳ գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչություն և տեղափոխվել է «Արմավիր» ՔԿՀ։

Այս մասին հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով  ՔԿ մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանին։

«Երեկ նա ինքնակամ ներկայացել է։ Ընթանում են քննչական գործողություններ, ինչից հետո գործը կուղարկվի դատարան` կալանքի մասին որոշում կայացնելու համար», – նշեց նա։

Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին՝ ժամը 01.00-ի սահմաններում Գորիս քաղաքում Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու՝ 33-ամյա Կարեն Պողոսյանի և Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի միջև առաջացած վիճաբանությունը վերածվել էր ծեծկռտուքի, հնչել էին կրակոցներ, կային տուժածներ։ Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանության փորձի, զենքի գործադրմամբ խուլիգանության և ապօրինի կերպով հրազեն պահելու հատկանիշներով: Հարուցված քրեական գործի շրջանակներում Կարեն Պողոսյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել։ Նա մեղադրվում է սպանության փորձի և ապօրինի հրազեն պահելու մեջ։ Հարուցված քրեական գործի շրջանակներում երկու անձ տուժող է ճանաչվել։ 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–