Рейтинг@Mail.ru
USD
371.83
EUR
434.37
RUB
4.9452
GEL
138.2
2026 թ. ապրիլի 26, կիրակի
եղանակը
Երևանում
+19

Ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ սեպտեմբերի 1-ից ոստիկանությունը կանցնի ուժեղացված ծառայության (ՎԻԴԵՈ)

30.08.2019, 20:27
ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանի հանձնարարականով` ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ սեպտեմբերի 1-ից ոստիկանությունը կանցնի ուժեղացված ծառայության:
Ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ սեպտեմբերի 1-ից ոստիկանությունը կանցնի ուժեղացված ծառայության (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի./ԱՌԿԱ/. ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանի հանձնարարականով` ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ սեպտեմբերի 1-ից ոստիկանությունը կանցնի ուժեղացված ծառայության:

ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության հաղորդմամբ, մինչ այդ ճանապարհային ոստիկանությունը սկսել է հանդիպումներ ուսումնական հաստատությունների տնօրինությունների հետ:

Ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչները հանդիպումների ընթացքում քննարկում են դպրոցների մոտակայքում կազմակերպվելիք ծառայության մանրամասներ, հորդորում աշակերտներին ու ծնողներին կոչ անել պահպանել անվտանգության կանոնները: Քննարկվում են նաև դպրոցների տնօրենների բարձրացրած հարցերը:

Հանդիպումներից զատ ճանապարհային ոստիկանությունը թարմացնում է ուսումնական հաստատությունների մոտակայքի բոլոր գծանշումները, տեղադրում ճանապարհային նշաններ, եթե դրանք բացակայում են:

Գերատեսչությունից հիշեցնում են, որ սեպտեմբերի 1-ից ոստիկանությունը մեկ ամսով կանցնի ուժեղացված ծառայության: Ուսումնական բոլոր հաստատությունների մոտ ծառայություն կիրականացնեն ճանապարհային ոստիկանները, պարեկապահակետային ծառայության գնդի, տարածքային բաժինների ծառայողները, նաև դպրոցական ու անչափահասների գծով տեսուչները: Ոստիկանությունը ողջ ծավալով կապահովի մեր քաղաքացիների անվտանգությունը:–0–