Որքան ժամանակ կբավարարեն մթերքի պաշարները ներկրման բացակայության դեպքում. ԱԱԾ–ն պարզաբանել է
16.03.2020,
13:57
ԱԱԾ–ն պարզաբանել է, թե որքան ժամանակ կբավարարեն մթերքի պաշարները ներկրման բացակայության դեպքում.
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկուշաբթի տեղեկացրեց, որ ներկրման ամբողջական բացակայության դեպքում հանրապետությունում մթերքի պաշարները բավարար կլինեն մեկ ամսվա համար։
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) ավելի վաղ տեղեկացրել էր, որ Հայաստանում խոշոր առևտրային ցանցերն ունեն մթերքի բավարար պաշար, խոշոր գնումների անհրաժեշտություն չկա։ Չնայած դրան, Հայաստանի որոշ սուպերմարկետներում նկատվում է իրարանցում, մարդիկ գնում են մեծ քանակի սննդամթերք։
«Այսօր առավոտյան ԱԱԾ տնօրենի պարտականությունները ժամանակավոր կատարող էդվարդ Մարտիրոսյանն ինձ զեկուցեց, որ իրենք նույնպես հաստատում են և աշխատանքներ են տարել հարցումային, հետաքրքրվել են և նույնիսկ այսպիսի մի նախադասություն ասեց, որ եթե նույնիսկ 1 ամիս հանրապետությունում ոչ մի բան չներկրվի, սննդամթերքի պակասություն չի զգացվելու։ Էլ չեմ ասում, որ էդպիսի սցենար մենք չունենք, որ մի ամիս չներկրվի, որովհետև չնայած բոլոր սահմանափակումներին, առնվազն հիմնական ուղղություններով տրանսպորտային հաղորդակցությունը և բեռնափոխադրումները պահպանվում են», – ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ Facebook–ի իր էջում ուղիղ եթերի ժամանակ։
Մարտի 16–ի դրությամբ, ՀՀ–ում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 30 դեմք, մեկուսացված է ավելի քան 300 մարդ։ Առաջին դեպքը գրանցվել է մարտի 1–ին, պացիենտն արդեն առողջացել է։–0–