Рейтинг@Mail.ru
USD
368.15
EUR
421.97
RUB
5.0095
GEL
138.92
2026 թ. հունիսի 21, կիրակի
եղանակը
Երևանում
+21

Երևանի առանցքային փողոցներից մեկում երթևեկության փոփոխություն է նախատեսված (ՍԽԵՄԱ)

27.10.2022, 22:09
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հոկտեմբերի 29-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի առանցքային փողոցներից մեկում. ՍԽԵՄԱ
Երևանի առանցքային փողոցներից մեկում երթևեկության փոփոխություն է նախատեսված (ՍԽԵՄԱ)
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս/թ հոկտեմբերի 29-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Գարեգին Նժդեհի փողոցում, հաղորդում է Երևանի քաղաքապետարանը:

Նախկինում Գարեգին Նժդեհի – Մայիսի 9-ի փողոցների խաչմերուկից դեպի Արշակունյաց պողոտա երթևեկելիս թույլատրվում էր աջ կողմում կանգառ կատարել, փոփոխությունից հետո նշված հատվածում կանգառ կատարելը կարգելվի:-0-

схема.jpg