Երևանի մետրոպոլիտենն արձագանքել է ԱԱԾ–ի կողմից ստուգումներին
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի./ԱՌԿԱ/. «Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ–ն հայտարարություն է տարածել «Ժամանակ» թերթի` 2019 թվականի մարտի 29–ի «ԱԱԾ–ն` մետրոպոլիտենում» վերնագրով հրապարակմանն ի պատասխան։
Թերթում հրապարակած գրառման համաձայն, ԱԱԾ–ն ծավալուն ստուգումներ է անցկացրել Երևանի մետրոպոլիտենում գնումների գործընթացը համակարգող Անի Գսպոյանի պատճառով «լուրջ չարաշահումների» կապակցությամբ։ Անի Գսպոյանը Պետական եկամուտների կոմիտեի խոշոր հարկատուների տեսչության պետ Էդիկ Գսպոյանի դուրստրն է։
«Եվս մեկ անգամ ընդգծում ենք, որ Անի Գսպոյանը Երևանի մետրոպոլիտենի շարքային աշխատող է» և զբաղեցնում է գնումների մասնագետի հաստիքը: Գսպոյանը մետրոպոլիտենում աշխատում է վերջին երկու տարիների ընթացքում և չէր կարող որևէ ազդեցություն ունենալ այս կամ այն գործընթացի վրա»,– ասվում է մետրոպոլիտենի մամուլի ծառայության հայտարարության մեջ։
Միաժամանակ նշվում է, որ Անի Գսպոյանի աշխատելու ժամանակահատվածում մետրոպոլիտենն աշխատել է շահույթով․ մասնավորապես՝ 2017 թվականին Երևանի մետրոպոլիտենի շահույթը կազմել է 358․256․229 ՀՀ դրամ, իսկ ՀՀ պետական բյուջե է վճարվել 71․651․246 ՀՀ դրամ շահութահարկի գումար։ Նախնական արդյունքներով 2018 թվականին մետրոպոլիտենը ևս աշխատել է շահույթով, որը կազմում է մոտ 513 մլն ՀՀ դրամ, իսկ վճարվելիք շահութահարկը՝ մոտ 103 մլն ՀՀ դրամ ։
Ինչպես նշեցին մամուլի ծառայությունից, նշված տվյալները հրապարակվել են մետրոպոլիտենի www.yermetro.am պաշտոնական կայքում։