Երևանի քաղաքապետարանում ձերբակալություններն իրականացվել են Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
05.02.2025,
13:52
Երևան քաղաքապետարանում ձերբակալվածները պաշտոնատար անձինք են

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Երևանի քաղաքապետարանում ձերբակալություններն իրականացվել են Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում, «ԱՌԿԱ»–ին հայտնեց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։
«Իրականացվել են քննչական գորրծողություններ։ Ձերբակալվածները քաղաքապետարանի պաշտոնատար անձինք են։
«Այլ մանրամասներ չենք կարող է հայտնել՝ նախաքննության շահերից ելնելով։ Լրացուցիչ տվյալները կհրապարակվեն ավելի ուշ», – նշեց Օհանջանյանը։
Հիշեցնենք, որ այսօր քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը հայտնեց, որ ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներ։ Քաղաքապետարանը համագործակցում է իրավապահ մարմինների հետ՝ օրենքով սահմանված ընթացակարգերին աջակցելու նպատակով։