Рейтинг@Mail.ru
USD
368.21
EUR
427.9
RUB
5.1541
GEL
137.7
2026 թ. մայիսի 20, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+19

Կենսաչափական անձնագրերին զուգահեռ Հայաստանում կներդրվեն նաև e-gate համակարգեր

Այսօր, 12:34
E-gate համակարգը թույլ կտա ավտոմատացնել սահմանային հսկողության գործընթացը, կրճատել քաղաքացիների սպասարկման ժամանակահատվածն ու կատարելագործել նույնականացման մեխանիզմները
Կենսաչափական անձնագրերին զուգահեռ Հայաստանում կներդրվեն նաև e-gate համակարգեր

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի․/ԱՌԿԱ/․ Մայիսի 19-ին ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, հաղորդում է Ներքին գործերի նախարարությունը։

Մասնակցում էին Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը, Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի նախագահ Ներսես Երիցյանը, գործընկեր գերատեսչությունների ներկայացուցիչներ։

Քննարկվել են սահմանային անցակետերում e-gate համակարգի ներդրման հնարավորությունների, տեխնիկական և գործառնական բաղադրիչների վերաբերյալ հարցեր։

Ընդգծվել է, որ e-gate համակարգը թույլ կտա ավտոմատացնել սահմանային հսկողության գործընթացը, կրճատել քաղաքացիների սպասարկման ժամանակահատվածն ու կատարելագործել նույնականացման մեխանիզմները։

Նշվել է, որ համակարգը հնարավորություն կտա ավտոմատ իրականացնել կենսաչափական նույնականացում։

Անդրադարձ է կատարվել համակարգի տեխնիկական սպասարկմանն ու ծրագրային ապահովմանը։ Ընդգծվել է, որ համակարգի արդյունավետ գործունեության համար կարևոր են տվյալների մշակման, ռիսկերի գնահատման և կառավարման մեխանիզմների ներդրումը, ինչը թույլ կտա արագացնել սահմանային հսկողության ընթացակարգերը։

Կարևորվել է միջգերատեսչական համագործակցության ամրապնդումն ու սահմանային կառավարման ոլորտում միջազգային փորձի կիրառումը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համակարգի ներդրման ուղղությամբ աշխատանքները: