Рейтинг@Mail.ru
USD
363.41
EUR
419.27
RUB
4.3165
GEL
139.48
2026 թ. սեպտեմբերի 16, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+24

Հունվարի 26-ից սկսած ԱՄՆ մուտք գործելու համար կպահանջվի COVID-19-ի բացասական թեստ. ԱՄՆ դեսպանատուն

14.01.2021, 18:01
ՀՀ –ում ԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է, որ 2021թ․ հունվարի 26-ից սկսած ԱՄՆ մուտք գործելու համար կպահանջվի ԿՈՎԻԴ19-ի բացասական թեստ
Հունվարի 26-ից սկսած ԱՄՆ մուտք գործելու համար կպահանջվի COVID-19-ի բացասական թեստ. ԱՄՆ դեսպանատուն
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի./ԱՌԿԱ/. ՀՀ –ում ԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է, որ 2021թ․ հունվարի 26-ից սկսած ԱՄՆ մուտք գործելու համար կպահանջվի ԿՈՎԻԴ19-ի բացասական թեստ։

ԱՄՆ հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման կենտրոնը (CDC) հայտնում է, որ օդային ճանապարհով ԱՄՆ մուտք գործող անձինք պետք է թռիչքին նախորդող 3 օրվա ընթացքում թեստ հանձնեն և թռիչքի ներկայանան տեղեկանքով», – նշվում է հաղորդագրության մեջ։

CDC-ի կայքում կարող եք գտնել լրացուցիչ մանրամասներ, ինչպես նաև հաճախ տրվող հարցերի պատասխանները։–0–