Рейтинг@Mail.ru
USD
386.94
EUR
433.3
RUB
4.8079
GEL
141.17
2025 թ. մայիսի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
+10

Հայաստանում 8 ամսում ծնելիությունն ավելացել է 2,5%–ով

06.10.2023, 10:38
Միաժամանակ այս ընթացքում գրանցվել է մեռելածնության 274 դեպք, ինչը 3,5%-ով պակաս է 2022 թ.–ի նույն ժամանակահատվածի և 15,4%-ով պակաս 2021 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ
Հայաստանում 8 ամսում ծնելիությունն ավելացել է 2,5%–ով
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանում 2023 թ.–ի հունվար-օգոստոսին ծնելիության մակարդակը, 2022 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 2,5 տոկոսով։ Այս մասին են վկայում Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները։

Նշվում է, որ հաշվետու ժամանակահատվածում ծնվել է 23 551 երեխա, մինչդեռ 2022 թ.–ի ութ ամսում ծնվել է 22 986 նորածին։ Միաժամանակ, 2021 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, արձանագրվել է անկում 0,3 տոկոսով (ծնվել է 23478 երեխա)։

Միաժամանակ այս ընթացքում գրանցվել է մեռելածնության 274 դեպք, ինչը 3,5%-ով պակաս է 2022 թ.–ի նույն ժամանակահատվածի և 15,4%-ով պակաս 2021 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ։

Ընդհանուր առմամբ, 2023 թ.–ի հունվար-օգոստոսին հանրապետությունում մահացել է 16 401 մարդ, ինչը 11,1%-ով պակաս է 2022 թ.–ի նույն ժամանակահատվածից և 21,3%-ով պակաս 2021 թ.–ի ութ ամիսների ցուցանիշից։
Նշվում է նաև, որ կենսունակության գործակիցը, ծնունդների և մահերի հարաբերակցությունը, կազմել է 143,6%՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 124,6%-ի համեմատ։ -0-