Աֆրիկայից Հայաստան են ներթափանցում տաք օդային հոսանքներ. ջերմաստիճանը կբարձրանա
08.11.2016,
15:40
Հայաստանում ջերմ եղանակ է հաստատվել։ Տավուշի մարզի Իջևան քաղաքում քիչ առաջ +22 աստիճան էր:

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ջերմ եղանակ է հաստատվել։ Տավուշի մարզի Իջևան քաղաքում քիչ առաջ +22 աստիճան էր:
«Աֆրիկյան օդային հոսանքների մուտքը մեկնարկել է»,– գրել է «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը Facebook-ի իր էջում։
Սուրենյանի խոսքով, նոյեմբերի 11-ի օդի բացարձակ առավելագույն ջերմաստիճանի ռեկորդը Երևանում գրանցվել է 1974 թվականի նոյեմբերի 11-ին` +17,4։
«Այս տարվա նույն օրը մենք Երևանում կանխատեսել ենք +18...+19 աստիճան տաքություն: Տեսնենք կգերազանցե՞ք ռեկորդային արժեքը, թե ոչ»,– նշել է նա, ավելացնելով, որ թեև ամսի 10-ին տաք ու սառը օդային զանգվածների բախումից որոշակի ամպամածություն կառաջանա, սակայն 11-ին լիարժեք կպարզի: -0-