Рейтинг@Mail.ru
USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

Հակառակորդը գիշերը շփման գծում կրակոցներ է արձակել ինքնաձիգերից, գնդացիրներից և դիպուկահար հրացաններից

11.07.2016, 10:31
Ադրբեջանցի զինծառայողները հուլիսի 10-ի լույս 11-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հրադադարի պանպանման ռեժիմը խախտել են 14 անգամ:
Հակառակորդը գիշերը շփման գծում կրակոցներ է արձակել ինքնաձիգերից, գնդացիրներից և դիպուկահար հրացաններից

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 հուլիսի. /ԱՌԿԱ/. Ադրբեջանցի զինծառայողները հուլիսի 10-ի լույս 11-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հրադադարի պանպանման ռեժիմը խախտել են 14 անգամ, հաղորդում է ԼՂՀ մամուլի ծառայությունը:

Հայ դիրքապահների ուղղությամբ հակառակորդն արձակել է ավելի քան 100 կրակոց ինքնաձիգերից, գնդացիրներից և դիպուկահար հրացաններից:

«ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնային գծում ևշարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն», - նշվում է հաղորդագրության մեջ: -0-