Рейтинг@Mail.ru
USD
379.07
EUR
444.84
RUB
4.9884
GEL
140.8
2026 թ. հունվարի 25, կիրակի
եղանակը
Երևանում
-4

Տարոն Մարգարյանը նշանակել է Երևանի վարչական շրջանների ղեկավարներին (ՑԱՆԿ)

21.06.2017, 19:02
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշանակել է մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարներին։
Տարոն Մարգարյանը նշանակել է Երևանի վարչական շրջանների ղեկավարներին (ՑԱՆԿ)

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի. /ԱՌԿԱ/. Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշանակել է մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարներին։

Ինչպես հաղորդում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 29 հոդվածի 2-րդ մասով և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 52 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով` Երևանի քաղաքապետի որոշումներով նշանակվել են մայրաքաղաքի 12 վարչական շրջանների ղեկավարները.

Աջափնյակ վարչական շրջան - Արտավազդ Սարգսյան,

Ավան վարչական շրջան - Մանվել Ջավադյան,

Արաբկիր վարչական շրջան - Հովհաննես Վարդանյան,

Դավթաշեն վարչական շրջան - Ռուսլան Բաղդասարյան,

Էրեբունի վարչական շրջան - Դավիթ Գրիգորյան,

Կենտրոն վարչական շրջան - Արա Սադոյան,

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան - Արտակ Ալեքսանյան,

Նոր Նորք վարչական շրջան - Արմեն Ուլիխանյան,

Նորք-Մարաշ վարչական շրջան - Վաղինակ Մկրտչյան,

Նուբարաշեն վարչական շրջան - Արթուր Կիրակոսյան,

Շենգավիթ վարչական շրջան - Արմեն Սարգսյան,

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան - Արտակ Հանիսյան:–0–