Рейтинг@Mail.ru
USD
368.78
EUR
431.73
RUB
5.0201
GEL
137.6
2026 թ. մայիսի 15, ուրբաթ
եղանակը
Երևանում
+14

Տեղումները վերադառնում են. սպասվում է ջերմաստիճանի նվազում

22.01.2018, 14:02
Միաժամանակ, հունվարի 22–ի ցերեկը և 23–ին կանխատեսվում է չոր եղանակ։
Տեղումները վերադառնում են. սպասվում է ջերմաստիճանի նվազում

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի./ԱՌԿԱ/. Հայաստանի մարզերից շատերում և Երևանում հունվարի 24–27–ը սպասվում են ձնախառն անձրևի տեսքով տեղումներ, հաղորդում է Հայպետհիդրոմետկենտրոնը։

Միաժամանակ, հունվարի 22–ի ցերեկը և 23–ին կանխատեսվում է չոր եղանակ։

Քամին կլինի հարավային` 3–8 մ/վ արագությամբ, առանձին շրջաններում հնարավոր է քամու ուժգնացում` մինչև 15–20 մ/վ։

Երևանում երեքշաբթի ցերեկը կանխատեսվում է +12, սակայն արդեն չորեքշաբթի օրվանից ջերմաստիճանը կսկսի նվազել, և հունվարի 26–27–ին կկազմի +4...+6 աստիճան։ Ջերմաստիճանը կնվազի նաև մարզերում։–0–