Рейтинг@Mail.ru
USD
363.5
EUR
417.23
RUB
4.3074
GEL
139.54
2026 թ. սեպտեմբերի 18, ուրբաթ
եղանակը
Երևանում
+31

Երևանի Աբովյան և Արամի փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

02.12.2015, 18:19
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Աբովյան և Արամի փողոցների խաչմերուկում, հայտնում է ՀՀ ոստիկանությունը։
Երևանի Աբովյան և Արամի փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Աբովյան և Արամի փողոցների խաչմերուկում, հայտնում է ՀՀ ոստիկանությունը։

Մասնավորապես, 2015 թ. դեկտեմբերի 4-ին Երևան քաղաքի Աբովյան և Արամի փողոցների խաչմերուկում կտեղակայվի լուսացույցային օբյեկտ և այն կդառնա կարգավորվող խաչմերուկ ճանապարհային երթևեկության բարելավման նպատակով՝ հապաղումներից, հնարավոր խցանումներից և վթարային իրավիճակներից խուսափելու համար։–0–