Рейтинг@Mail.ru
USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+1

Անվճար բուժում կիրականացվի Հայաստանում կնոջ առողջության միամսյակի շրջանակներում

27.02.2014, 17:08
Մարտի 8–ից ապրիլի 7–ը Հայաստանում հայտարարված է կնոջ առողջության միամսյակ, որի շրջանակներում մայրաքաղաքի և մարզերի մի շարք բուժհաստատություններում կանանց անվճար բուժում կանցկացվի, մամուլի ասուլիսում հայտնեց Հայաստանի առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը։
Անվճար բուժում կիրականացվի Հայաստանում կնոջ առողջության միամսյակի շրջանակներում
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի. /ԱՌԿԱ/. Մարտի 8–ից ապրիլի 7–ը Հայաստանում հայտարարված է կնոջ առողջության միամսյակ, որի շրջանակներում մայրաքաղաքի և մարզերի մի շարք բուժհաստատություններում կանանց անվճար բուժում կանցկացվի, մամուլի ասուլիսում հայտնեց Հայաստանի առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը։

«Միամսյակի շրջանակներում, որն անցկացնում է Առողջապահության նախարարությունը, Հայաստանի մայրաքաղաքի և մարզերի բոլոր քաղաքների բժշկական հաստատություններում կանցկացվեն բուժօգնության դիմած կանանց անվճար խորհրդատվություններ և հետազոտություններ։ Անվճար կլինի նաև համապատասխան ցուցումների դեպքում անհրաժեշտ բուժումն ու վիրահատությունները»,– ասաց նա։
 
Նա ավելացրեց, որ Հայաստանի առաջատար կլինիկաների բարձրակարգ մասնագետները կգործուղվեն մարզային հիվանդանոցներ խորհրդատվություն տրամադրելու համար։

Հայաստանի առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանն ընդգծեց, որ անվճար բուժօգնությունը կտրամադրվի ոչ միայն մանկաբարձության և գինեկոլոգիայի հարցերով, այլ նաև բոլոր ուղղություններով։

Ըստ նրա, միամսյակի շրջանակներում կանցկացվեն նաև միջոցառումներ հասարակության մեջ կնոջ առողջության մասին իրազեկվածության մակարդակի բարձրացման ուղղությամբ։

Բուժհաստատությունների ամբողջական ցուցակին, որտեղ կանցկացվի կնոջ առողջության միամսյակը, և բժիշկների ընդունելության ժամանակացույցին հնարավոր կլինի ծանոթանալ առաջիկայում Հայաստանի առողջապահության նախարարության կայքից։ -0-