Рейтинг@Mail.ru
USD
363.28
EUR
421.11
RUB
4.2971
GEL
139.37
2026 թ. սեպտեմբերի 14, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+23

Մինչև շաբաթվա վերջ Երևանում թույլ ձյուն կտեղա

24.12.2013, 10:40
Դեկտեմբերի 24-ից 28-ը Երևանում և Արարատյան դաշտում ժամանակ առ ժամանակ կդիտվի մառախուղ և թույլ ձյուն, նշված է ԱԻՆ կայքում։
Մինչև շաբաթվա վերջ Երևանում թույլ ձյուն կտեղա
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/.  Դեկտեմբերի 24-ից 28-ը Երևանում և Արարատյան դաշտում ժամանակ առ ժամանակ կդիտվի մառախուղ և թույլ ձյուն, նշված է ԱԻՆ կայքում։

ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայության տվյալներով` քամին կլինի արևմտյան` 1-5մ/վրկ արագության: Օդի ջերմաստիճանը 24-ից 26-ը, բացառությամբ Արարատյան դաշտի, աստիճանաբար կբարձրանա` 2-3 աստիճանով:  

Երևանում դեկտեմբերի 24-ից 28-ը օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կկազմի 10-12 աստիճան ցուրտ, գիշերը` 13-15 աստիճան ցուրտ։

Այս պահին Երևանում օդի ջերմաստիճանը -12 աստիճան է։-0-