Գարեգին Բ Կաթողիկոսը հոսով է, որ Գյումրիի ողբերգության բոլոր մեղավորները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ
16.01.2015,
15:41
Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Վանական խորհրդի և վանաբնակ եպիսկոպոսների խորհրդակցության ընթացքում հույս է հայտնել, որ Գյումրիի ողբերգության բոլոր մեղավորները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ։
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի. /ԱՌԿԱ/. Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Վանական խորհրդի և վանաբնակ եպիսկոպոսների խորհրդակցության ընթացքում հույս է հայտնել, որ Գյումրիի ողբերգության բոլոր մեղավորները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ։
Գյումրիում լարված իրավիճակ է ստեղծվել, երբ հունվարի 12–ի առավոտյան ինքնաձիգից արձակած կրակոցներից սպանվել են նույն ընտանիքի անդամները` 1961թ.–ին ծնված Սերյոժա Ավետիսյանը, 1959թ.–ին ծնված Հասմիկ Ավետիսյանը, 1979թ.–ին ծնված Աիդա Ավետիսյանը, 1981թ.–ին ծնված Արմեն Ավետիսյանը, 1990թ.–ին ծնված Արաքսյա Պողոսյանը և Հասմիկ Ավետիսյանը։ Միակ ողջ մնացած վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը Երևանի «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոցում է, երեխայի վիճակը գնահատվում է կայուն ծանր։
Ըստ նախնական տվյալների՝ հանցագործությունը կատարել է ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը: Հունվարի 12–ին նա կամավոր լքել է զորամասը, ինչի կապակցությամբ նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել։ Հունվարի 13–ին Պերմյակովը ձերբակալվել էր սահմանային ջոկատի կողմից հայ–թուրքական սահմանն անօրինական կերպով հատելու փորձի ժամանակ և արդեն ընդունել է իր մեղքը։
«Այս օրերին մեր ողջ ժողովուրդը ցավի և վշտի մեջ է Գյումրիում տեղի ունեցած անմարդկային ոճիրի պատճառով: Ամենքիս ակնկալությունն է, որ օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկվեն ոճրագործության հետ առնչված բոլոր հանցավորները»,– մեջբերեցին Ամենայն Հայոց Կաթողիկոսի խոսքը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից։
Գարեգին Կաթողիկոսը վստահություն է հայտնել, որ պետական պատկան մարմինների կողմից հանցագործության ամբողջական բացահայտման և մեղավորների դատապարտման ուղղությամբ կիրականացվեն օրենքով նախատեսված անհրաժեշտ բոլոր քայլերը:
Նա միաժամանակ մտահոգություն է հայտնել «հունվարի 15-ին ժողովրդային հուզումների ընթացքում արձանագրված ցավալի դեպքերի առնչությամբ, որի հետևանքով կան նաև վիրավորներ»։
«Մեր հորդորն է մեր զավակներին մնալ հանդարտության մեջ և չտրվել հրահրումներին ու սադրանքներին…»,– նշել է Հայ Առաքելական Եկեղեցու առաջնորդը։
Նախօրեին Գյումրիում անցկացված բողոքի ցույցը, որի մասնակիցները պահանջում էին Պերմյակովին հանձնել հայկական կողմին, ՌԴ գլխավոր հյուպատոսության շենքի մոտ վերաճել է ոստիկանության հետ բախումների։ Արդյունքում, վերջին տվյալներով, 14 մարդ տուժել է, 13–ը` ձերբակալվել։
Ոստիկանության հաղորդագրության համաձայն` նախօրեին Երևանի Ազատության հրապարակից ոստիկանություն բերման են ենթարկվել մի շարք քաղաքացիներ, որոնք, իրենց ներկայացնելով, այնտեղ ինքնաբուխ հավաքվել էին Գյումրիում տեղի ունեցող իրադարձություններին հետևելու նպատակով: Հավաքի՝ բերման ենթարկված մասնակիցներից երկուսի մոտ հայտնաբերվել է ատրճանակ:
Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները, մասնավորապես` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ավելի վաղ հայտարարել է, որ չպետք է քաղաքականացնել այս հարցը` նշելով երկու երկրների դաշնակցային հարաբերությունները։ Ավելի վաղ նաև հաղորդվում էր, որ սպանությունը քննվում է Ռուսաստանի և Հայաստանի իրավապահների սերտ փոխգործակցությամբ։
Ողբերգությունից հետո Հայաստան է ժամանել ՌԴ ՊՆ հանձնաժողովը` գերատեսչության փոխնախարար, բանակի գեներալ Արկադի Բախինի գլխավորությամբ, ով Օհանյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը կշարունակի համագործակցել Հայաստանի հետ միջադեպի քննության շրջանակում։ ՌԴ ԱԳՆ–ն ևս հայտարարել է, որ ՌԴ–ի իրավասու մարմինները Հայաստանի իշխանություններին ցուցաբերում են անհրաժեշտ աջակցություն, «որպեսզի այս ողբերգության մեղավորները ենթարկվեն ամենադաժան պատասխանատվության»։.-0-