Рейтинг@Mail.ru
USD
370.78
EUR
434.41
RUB
4.9378
GEL
137.88
2026 թ. մայիսի 4, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+17

Ապրիլի 14-ին Երևանում տեղի կունենա համաքաղաքային ծառատունկ

02.04.2013, 18:47
Ապրիլի 14–ին Երևանում համաքաղաքային ծառատունկ կանցկացվի, հերթական աշխատանքային խորհրդակցության ընթացքում տեղեկացրել է քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանը։

Ապրիլի 14-ին Երևանում տեղի կունենա  համաքաղաքային ծառատունկ
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ապրիլի 14–ին Երևանում համաքաղաքային ծառատունկ կանցկացվի, հերթական աշխատանքային խորհրդակցության ընթացքում տեղեկացրել է քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանը։
 
Ինչպես հաղորդում է մայրաքաղաքի մամուլի ծառայությունը, խորհրդակցության ընթացքում առաջարկվել է աշխատանքներում ներգրավել ինչպես քաղաքապետարանի ենթակայության, այնպես էլ պետական կառույցներին, հասարակական կազմակերպություններին, տնտեսվարողներին, համատիրություններին և քաղաքացիներին՝ բակային տարածքներում ևս ակտիվորեն ծառատունկ կազմակերպելու և ծառերի հետագա խնամքն ապահովելու նպատակով։

«Քաղաքապետարանը կտրամադրի անհրաժեշտ քանակությամբ ծառերի ու թփերի տնկիներ»,– նշվում է հաղորդագրության մեջ։ –0–