Рейтинг@Mail.ru
USD
368.63
EUR
431.78
RUB
5.0126
GEL
137.44
2026 թ. մայիսի 14, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+8

Armenian Airlines–ը գործարկում է չվերթ Երևան–Բաթումի երթուղով

24.07.2023, 11:37
Թռիչքներն իրականացվելու են օգոստոսւ 11–ից երեքշաբթի և ուրբաթ
Armenian Airlines–ը գործարկում է չվերթ Երևան–Բաթումի երթուղով
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի./ԱՌԿԱ/. Armenian Airlines ավիաընկերությունը գործարկում է Երևան–Բաթումի ուղիղ չվերթը։

Ավիաընկերության կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն, թռիչքներն իրականացվելու են օգոստոսւ 11–ից երեքշաբթի և ուրբաթ։

2022թ.–ին ստեղծված Armenian Airlines–ը բազավորվում է Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում։ Այն թռիչքներ է կատարում դեպի Մոսկվա, Սոչի, Վլադիկավկազ, Սամարա և Ստամբուլ։–0–