Рейтинг@Mail.ru
USD
370.78
EUR
434.41
RUB
4.9378
GEL
137.88
2026 թ. մայիսի 4, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+18

Բեյրութ–Երևան ուղիղ ավիաչվերթը կվերսկսվի հուլիսի 5-ին

03.07.2013, 19:15
«Middle East Airlines» ավիաընկերության իրականացրած Բեյրութ–Երևան ուղիղ ավիաչվերթը կվերսկսվի հուլիսի 5-ին, ասվում է ավիաընկերության պաշտոնական կայքում։
Բեյրութ–Երևան ուղիղ ավիաչվերթը կվերսկսվի հուլիսի 5-ին
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի. /ԱՌԿԱ/. «Middle East Airlines» ավիաընկերության իրականացրած Բեյրութ–Երևան ուղիղ ավիաչվերթը կվերսկսվի հուլիսի 5-ին, ասվում է ավիաընկերության պաշտոնական կայքում։

Ուղիղ ավիաչվերթի բացման առիթով Հայաստան է ժամանելու լիբանանյան պաշտոնական ու գործարար շրջանակների մեծ ու ներկայացուցչական պատվիրակություն։

Հուլիսի 6–ին ողջ պատվիրակությունը հյուրընկալվելու է ՀՀ առևտրաարդյունաբերական պալատում, ուր երկու երկրների առևտրաարդյունաբերական պալատների նախագահներ Մարտին Սարգսյանը և Մոհամադ Չոքերը ստորագրելու են համագործակցության համաձայնագիր

Պատվիրակության կազմում են լիբանանյան MEA ավիաընկերության գլխավոր տնօրեն Մոհամեդ ալ–Հութին, Լիբանանի արդյունաբերության նախարար, մեր հայրենակից Վրեժ Սաբոնջյանը, հայազգի նախկին նախարարներ և խորհրդարանի ներկայիս պատգամավորներ, Լիբանանի Կենտրոնական բանկի փոխնախագահ Հարություն Սամուելյանը,Լիբանանի Բանկերի ասոցիացիայի նախագահը, Լիբանանի արդյունաբերողների ասոցիացիայի նախագահը, բարձրաստիճան այլ պաշտոնատար այրեր, երկու երկրների դեսպանները, ընկերությունների ղեկավարներ, գործարարներ։ Այցը բացառիկ կարևոր է և լուրջ ազդեցություն կունենա հայ–լիբանանյան տնտեսական կապերի զարգացման գործում, ասվում է ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:-0-