Рейтинг@Mail.ru
USD
368.18
EUR
426.09
RUB
5.0686
GEL
138.67
2026 թ. հունիսի 15, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+14

Ձյան պատճառով հանրապետությունում կան դժվարանցանելի ճանապարհներ

17.01.2020, 11:20
Ձյան պատճառով հանրապետությունում կան դժվարանցանելի ճանապարհներ
Ձյան պատճառով հանրապետությունում կան դժվարանցանելի ճանապարհներ

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի. /ԱՌԿԱ/. Եղեգնաձորի, Վայքի, Ջերմուկի, Մեղրիի, Թալինի, Ապարանի, Հրազդանի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում, այս մասին հաղորդում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունը:

Նոյեմբերյան-Ոսկեպար ավտոճանապարհը մերկասառույցի պատճառով դժվարանցանելի է ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։

Բաղրամյանի, Եղեգնաձորի, Տավուշի, Գավառի, Գորիսի, Քաշաթաղի, Լոռիի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։


Վարդենյանց լեռնանցքը դժվարանցանելի է բքի պատճառով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։


«Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ»,- ասվում է հաղորդագրության մեջ:


ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:-0-