Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. հունիսի 16, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+15

Էդգար Հունանյանը նշանակվել է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի նոր հրամանատար

30.07.2024, 15:16
Ավելի վաղ գնդապետ Հունանյանը զբաղեցրել է ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի առաջին տեղակալ–շտաբի պետի պաշտոնը
Էդգար Հունանյանը նշանակվել է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի նոր հրամանատար

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Էդգար Հունանյանը նշանակվել է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի նոր հրամանատար։ Նրա նշանակման մասին հրամանագիրը վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով ստորագրել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատրյանը։

Ավելի վաղ գնդապետ Հունանյանը զբաղեցրել է ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի առաջին տեղակալ–շտաբի պետի պաշտոնը։

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի նախկին հրամանատար Արման Մարալչյանն ազատվել է պաշտոնից 2024թ․–ի ապրիլի 10–ին։ Նրա ազատման պատճառները չեն նշվում։