Рейтинг@Mail.ru
USD
368.06
EUR
427.39
RUB
5.0809
GEL
138.6
2026 թ. հունիսի 15, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+18

Երևանի փողոցներից մեկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

07.06.2017, 18:03
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարբի Երևանի փողոցներից մեկում, հայտնում է Ճանապարհային ոստիկանությունը։
Երևանի փողոցներից մեկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի. /ԱՌԿԱ/. Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարբի Երևանի փողոցներից մեկում, հայտնում է Ճանապարհային ոստիկանությունը։

«Տրանսպորտային միջոցների և հետիոտների երթևեկության անվտանգության բարելավման նպատակով 2017 թ. հունիսի 11-ից Երևանի Աճառյան փողոցի և Աճառյան փողոցից Առինջ գյուղ տանող ճանապարհի խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն»,– ասվում է հաղորդման մեջ։

Վերոնշյալ չկարգավորվող խաչմերուկում կտեղակայվի լուսացույցային օբյեկտ։  Այսուհետ նշված խաչմերուկով տրանսպորտային միջոցների և հետիոտների երթևեկության հերթականությունը կկարգավորվի լուսացույցի ազդանշաններով: -0-