Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
2025 թ. մարտի 23, կիրակի
եղանակը
Երևանում
+7

Fastex-ը նվիրեց շարժունակության վերականգնման Metagait սարքավորում Գյումրու վերականգնողական կենտրոնին (ՎԻԴԵՈ)

06.11.2023, 14:29
Սարքը ստեղծվել է զինհաշմանդամություն ունեցող մեր մարտիկների և մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաների համար․ ՎԻԴԵՈ
Fastex-ը նվիրեց շարժունակության վերականգնման Metagait սարքավորում Գյումրու վերականգնողական կենտրոնին (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Fastex-ը Գյումրու վերականգնողական կենտրոնին նվիրաբերեց «Մետա Գեյթ» աշխարհում առաջին հեռավար ռեաբիլիտացիայի սարքը՝ համալրված վիրտուալ իրականությամբ, նշվում է Fast Group-ի մամուլի հաղորդագրության մեջ: 

«Մետա Գեյթ» սարքն ամբողջությամբ մոդելավորվել և արտադրվել է Հայաստանում Քայլտեք ընկերության կողմից: 

Սարքը ստեղծվել է զինհաշմանդամություն ունեցող մեր մարտիկների և մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաների համար: 

Fastex-ն առաջարկում է լավագույն տեխնոլոգիական լուծումները՝ ստեղծելով մրցունակ հարթակ բիզնեսի և կրիպտո համայնքի համար, որտեղ Web3 լուծումները առավել քան երբևէ հասանելի կլինեն բոլորին: 

Fastex-ը մի շարք նորարարական լուծումներին զուգահեռ առաջարկում է Fastexverse 3D վիրտուալ միջավայրը, որի հիմքում ևս ընկած է նորարարությունը։

Fastexverse-ը հնարավորություն է տալիս վիրտուալ տարբերակով այցելել թանգարաններ, կինոթատրոններ և այլ միջոցառումներ, ինչպես նաև կազմակերպել հանդիպումներ անկախ գտնվելու վայրից` շրջանցելով բոլոր հնարավոր ֆիզիկական սահմանափակումները։–0–